Անվտանգ և հոգատար տնային ծառայություններ
Իմանալ ավելին
ՍուպերՆանին միայն հարթակ չէ. այն սոցիալական առաքելություն է՝ վերաիմաստավորելու խնամքի ոլորտը
Սա սոցիալական ազդեցության հարթակ է, որը միավորում է ընտանիքներին վստահելի մասնագետների հետ՝ մանկական, տարեցների խնամքի, խնամակալների և տնային բուժքույրերի։ Մենք հոգ ենք տանում ձեր սիրելիների մասին, որպեսզի դուք կարողանաք ապրել ձեր կյանքը լիարժեք։
լինի հասանելի և հարմար բոլորին
մատուցվի հոգատար մասնագետների կողմից
լինի անվտանգ, ճկուն և մարդակենտրոն
Սուպերնանի հարթակը ստեղծվել է հոգատարության ոլորտը մասնագիտություն դարձնելու նպատակով։ Մենք միավորում ենք ընտանիքներին վստահելի, պատրաստված և հավաստագրված դայակների, խնամակալների և բուժքույրերի հետ՝ միաժամանակ աջակցելով ծառայություն մատուցողներին։
Ընտրեք այն աջակցությունը, որը համապատասխանում է ձեր ընտանիքին, ժամանակացույցին և արժեքներին
Բոլոր մասնագետները անցնում են ստուգման, մասնագիտացված ուսուցման և հոգեբանական նախապատրաստման փուլ՝ վստահությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։
Վստահելի Դայակներ
Անվտանգ խնամք և զարգացում Ձեր երեխայի համար
Սիրալիր Ընկերակցողներ
Հուզական աջակցություն տարեցներին ու ՍԿ անձանց։
Հոգատար Խնամակալներ
Ֆիզիկական վերականգնման և հիգիենիկ աջակցություն։
Փորձառու Բուժքույրեր
Բժշկական ծառայություններ և առողջության մշտադիտարկում։
Տնային Օգնականներ
Կենցաղային կարիքների բավարարման աջակցություն։
Հավաստագրված մասնագետներ մի քանի հպումով
Ստացեք անմիջական հասանելիություն հավաստագրված խնամակալներին։ Յուրաքանչյուր բաժանորդագրությունը տրանադրում է որոշակի թվով դայակների կոնտակտներ, որոնց կարող եք անմիջապես դիմել։
10.000֏
Հնարավորություն ստանալու մինչև 5 մասնագետի կոնտակտային տվյալներ:
15.000֏
Մինչև 7 մասնագետի կոնտակտային տվյալներ և առաջնահերթ աջակցություն:
20.000֏
HR խորհրդատվություն և մինչև 10 մասնագետի կոնտակտային տվյալներ:
Հետաքրքրվա՞ծ եք համագործակցությամբ կամ ներդրմամբ ՍուպերՆանիում