Գաղտնիության քաղաքականություն

ՍուպերՆանիում մենք պարտավորվում ենք պաշտպանել ձեր անձնական տվյալները։ Այս Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր տվյալները մեր կայքը կամ ծառայությունները օգտագործելիս։

1. Հավաքվող տեղեկատվություն

Մենք կարող ենք հավաքել անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ Ձեր անունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը և այն տեղեկությունները, որոնք տրամադրում եք կապի ձևերի միջոցով։ Մենք նաև հավաքում ենք ոչ անձնական տվյալներ՝ Ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակը և այցելած էջերը։

2. Ինչպես ենք օգտագործում ձեր տվյալները

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ պատասխանելու հարցումներին կամ խորհրդատվություն տրամադրելու, հանդիպումներ պլանավորելու կամ ծառայությունների վերաբերյալ հաղորդակցվելու նպատակով։

3. Թխուկներ

Մեր կայքը կարող է օգտագործել թխուկներ՝ Ձեր դիտման փորձը բարելավելու համար։ Թխուկները փոքր ֆայլեր են, որոնք տեղադրվում են Ձեր սարքում՝ թույլ տալով մեզ հետևել օգտագործման ձևերին և հիշել Ձեր նախընտրությունները։ Դուք կարող եք անջատել թխուկները բրաուզերի կարգավորումներից, սակայն դա կարող է սահմանափակել կայքի որոշ գործառույթների հասանելիությունը։

4. Տվյալների անվտանգություն

Մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր Ձեր անձնական տվյալների անվտանգության համար։ Սակայն ինտերնետով տվյալների փոխանցումը լիովին անվտանգ չէ, և մենք չենք կարող երաշխավորել Ձեր տեղեկատվության ամբողջական անվտանգությունը։

5. Երրորդ կողմի ծառայություններ

Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի ծառայություններ (օր.՝ վճարային համակարգեր կամ էլ. փոստի ծառայություններ)՝ մեր ծառայությունները մատուցելու համար։ Այդ կողմերը պարտավոր են ապահովել Ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

6. Քարտապանի տվյալների գաղտնիություն

ՍուպերՆանի հարթակում կատարվող բոլոր առցանց քարտային վճարումները մշակվում են բացառապես մեր գործընկեր բանկի և ԱՐՔԱ վճարային համակարգի պաշտպանված էջերում։ ՍուպերՆանին չի պահպանում, չի մշակում և չի օգտագործում Ձեր քարտային տվյալները։ Վճարային տվյալների փոխանցումը կատարվում է կոդավորված կապերով՝ առավելագույն անվտանգության ապահովման նպատակով։

7. Տվյալների պահպանություն և Ձեր իրավունքները

Մենք պահպանում ենք անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ծառայությունները մատուցելու կամ օրենքով սահմանված պահանջները կատարելու համար։ Դուք իրավունք ունեք պահանջել Ձեր անձնական տվյալների հասանելիություն, ուղղում կամ ջնջում՝ կապ հաստատելով մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ contact@supernanny.am

8. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ

Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը։ Փոփոխությունները կհրապարակվեն այս էջում։

ՖՐԱԿՏԱԼՍ ՍՊԸ | Գրանցված է Հայաստանում | ՀՎՀՀ: 01088544